Koi No Yokan
Koi No Yokan | ||||
---|---|---|---|---|
Deftones-ի ստուդիական | ||||
Թողարկված | Նոյեմբերի 12, 2012 | |||
Ձայնագրված | 2012 | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք, ալտերնատիվ մետալ | |||
Տևողություն | 51:50 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Reprise | |||
Պրոդյուսեր | Նիք Ռասկուլինեքզ | |||
Deftones-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Koi No Yokan, Deftones ալտերնատիվ մետալ խմբի յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին, «Reprise Records»-ի կողմից[1]։ Այդ անվանումը արտահայտություն է ճապոներենից "恋の予感", որը թարգմանվում է ինչպես «սիրո կանխազգուշացում»[2][3]։
«Koi No Yokan»-ը թողարկվելուց հետո արժանացավ քննադատների լայն արձագանքին և առաջին անգամ հայտնվեց «Billboard 200»-ի տասնմեկերորդ հարթակում՝ վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով ավելի քան 65,000 օրինակ։ Ըստ «Nielsen SoundScan»-ի տվյալների՝ մինչ օրս այն վաճառվել է ավելի քան 200,000 օրինակ ԱՄՆ-ում։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի գլխավորը՝ Չինո Մորենոն բնութագրել էր ալբոմը ինչպես «դինամիկա» աղմուկի ողջ տիրույթով, նշելով խմբի բասիստ Սերգիո Վեգայի գաղափարների մեծ ներդրումը, համեմատելով նրանց նախորդ ալբոմ՝ «Diamond Eyes»-ի հետ[4]։
Ձայնագրման գործընթացում լուրջ փոփոխություն տեղի էր ունեցել ֆրակտալ աուդիոյի Axe-Fx նախաամպային/էֆեկտների համակարգերի պրոցեսորի գործունեությամբ, որը բազմաթիվ նախաուժեղացուցիչների և էֆեկտների պեդալների հնչողություն էր ստեղծում և թույլ էր տվել տարբեր տոնայնություններ։ Վեգան ասել էր, որ խումբը ուներ հնարավորություն ֆրակտալ համակարգը բերել հյուրանոցի սենյակ և գործարկել ծրագրային ապահովում և ձայնագրել գաղափարներ, որոնց վրա էլ ավելի ուշ կաշխատեին։ Սկզբում խումբը ձայնագրում էր կիթառը, բասը և վոկալները, ապա հարվածային գործիքները և վերաձայնագրվել էին կիթառը, բասը և վոկալները։ Վեգան հաստատում էր, որ ամեն ինչ բնական էր[5]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարագրվելով որպես «ալտերնատիվ մետալ»[6], ալբոմի երգերի մեջ կան խմբի նախորդող ալբոմներ «Saturday Night Wrist»-ի (2006) և «Diamond Eyes»-ի (2008) պես փորձառական էլեմենտներ[7], որոնցից են մետալի (դում մետալ և գրուվ մետալ), ալտերնատիվ ռոքի, շուգեյզի, դրիմ փոփի, հարդքոր փանկի, փոստ ռոքի և պրոգրեսիվ ռոքի էլեմենտներ[2][8][9][10][11][12][13][14]։
Ալբոմի թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերի 19-ին խումբը թողարկեց «Leathers» երգը, որպես գովազդային սինգլ, որը հնարավոր էր անվճար բեռնել իրենց կայքում[15][16][17][18]։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ի «Leathers»-ը թողարկվեց, որպես ալբոմի առաջին սինգլ[19]։ Նաև, «Leathers»-ը թողարկվել էր ինչպես սահմանափակ կասետային սինգլ «Rosemary» B-side-ի հետ[20]։
2012 թվականի հոկտեմբերի 3-ին «Tempest» երգը թողարկվեց PureVolume կայքում և հասանելի էր սթրիմինգի համար[21]։ 2012 թվականի հոկտեմբերի 9-ին «Tempest» երգը թողարկվեց որպես սինգլ[22]։
«Koi No Yokan»-ի վինիլային տարբերակը թողարկվեց չորս ձևով՝ ստանդարտ հատավաճառ՝ սեղմված 140 գրամ սև վինիլի վրա (3000 միավոր), միայն կայքում վաճառվող 180 գրամանոց սև վինիլ՝ փայլաթիթեղով դրոշմված համարակալված փաթեթավորմամբ (1000 միավոր), միջազգային տարբերակ՝ 180 գրամանոց վինիլով և բացառիկ հրատարակություն, որը վաճառվում է «Hot Topic»-ի մանրածախ վաճառողների միջոցով՝ սեղմված 140 գրամ թափանցիկ վինիլով (1500 միավոր)[23]։
Նաև, այս ալբոմը խմբի առաջին ալբոմն էր, որը թողարկվել էր «HDtracks»-ի միջոցով[24]։
Շրջագայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հոկտեմբերի 9-ին խումբը մեկնարկեց շրջագայություն, որն ավարտվեց նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Խումբը նվագեց 1000-4000 հոգանոց հանդիսատես հավաքող համերգասրահներում, թույլ տալով երկրպագուներին լսել նոր երգերը մինչև ալբոմի թողարկումը[25]։
Քննադատական ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը արժանացավ ընդհանուր քննադատների գնահատմանը։ «Metacritic» համախառն գրախոսական կայքը 18 գրախոսականների կարծիքների հիման վրա ալբոմին 86 գնահատական է տվել՝ նկարագրելով ինչպես «Համընդհանուր ճանաչում» Այս գնահատականով «Koi No Yokan»-ը 2012 թվականի լավագույն գրախոսված ալբոմների ցուցակում արժանացել էր ութերորդ հորիզոնականին[26]։ «Allmusic»-ի Գրեգորի Հեանին գրել էր «Մինչդեռ շատ խմբեր չարչարվում են բարձր/ցածր ձայների դինամիկայի հետ, Deftones-ը յուրահատուկ են նրանում, որ կարողանում են երկուսն էլ միաժամանակ անել, արդյունավետորեն միախառնելով հանգստությունն ու փոթորիկը մեկ ձայնի մեջ»։ «BBC Music»-ի Միշա Փերլմենը գրել էր «Այն գերազանցում է իր ժանրի սահմաններն ու սպասելիքները, նույնիսկ նրանք, որոնք նախկինում սահմանել էր հենց այն խումբը, որը ստեղծել էր այն»։ «Sputnikmusic»-ի Գրեգ ֆիշերը անվանել է այն «զգալիորեն հետևողական ջանք», որը «փայլում է բարձրագույն մեղեդիներով նույնքան, որքան խոշոր ռիֆերը, որոնք ցուցադրում են կվինտետի ամենաարդյունավետ նյութը ամբողջ տասնամյակի ընթացքում»։ «Rolling Stone»-ը անվանել է ալբոմը «համարձակորեն ագրեսիվ» և ասել է «Koi No Yokan-ը տատանվում է դաժան, կոպիտ ուժով տրավմայից («Gauze») մինչև էպիկական պրոգ-ռոքային մթնոլորտ (տարածող, կախարդող «Tempest»-ը)։ Բացող երգ «Swerve City»-ն անմիջապես տեղադրում է երանգը մռայլ ռիֆով, բայց Deftones-ը նաև նրբերանգ մոտեցումներ է ցուցաբերում տագնապալի լարվածության նկատմամբ՝ ստեղծելով մանրակրկիտ մշակված տիեզերական ռոք «Entombed»-ի վրա և անցնելով «Rosemary»-ի մռայլ հյուսվածքների միջով»[13]։
2013 թվականի մայիսին «Revolver»-ը անվանեց Koi No Yokan-ը «Տարվա Ալբոմ» «Revolver Golden Gods Award Show»-ի 5-րդ մրցանակաբաշխության ժամանակ[27]։
Կոմերցիոն կատարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը Billboard 200-ում և 5-րդ հորիզոնականը Լավագույն Ռոք Ալբոմներում[28], վաճառելով 65,000 օրինակներ մեկ շաբաթում[29]։ 2016 թվականի մարտի դրությամբ ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է 214,000 օրինակներով[30]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Չինո Մորենոն, բոլոր երգերի հեղինակն է՝ Deftones։
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Swerve City» | 2:44 | |||||||
2. | «Romantic Dreams» | 4:38 | |||||||
3. | «Leathers» | 4:08 | |||||||
4. | «Poltergeist» | 3:31 | |||||||
5. | «Entombed» | 4:59 | |||||||
6. | «Graphic Nature» | 4:32 | |||||||
7. | «Tempest» | 6:05 | |||||||
8. | «Gauze» | 4:41 | |||||||
9. | «Rosemary» | 6:53 | |||||||
10. | «Goon Squad» | 5:40 | |||||||
11. | «What Happened to You?» | 3:53 | |||||||
51:50 |
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերամշակված է ձայնասկավառակի ներդիրի նշումներից[31]։
Deftones
- Էյբ Քյունինհեմ − հարվածային գործիքներ
- Ստեֆան Քարփենթեր − կիթառ
- Ֆրանկ Դելգադո − սեմփլներ, ստեղնաշատային գործիքներ
- Չինո Մորենո − վոկալ, կիթառ
- Սերգիո Վեգա − բասս
Տեխնիկական
- Նիք Ռասկուլինեքզ − պրոդյուսեր
- Մեթ Հայդ − պրոդյուսեր, հնչյունային օպերատոր
- Սթիվ Օլմոն − հնչյունային օպերատոր
- Ռիչ Քոսթի − միքսինգ
- Էրիկ Իսիպ − միքսինգ
- Թեդ Ջենսեն − մասթերինգ
- Քրիս Կասիչ − protools-ի հնչյունային օպերատոր
- Ֆրանկ Մադոքս − արտ դիրեկտոր, փաթեթի դիզայն
- Ֆուտուրա − լուսանկարիչ
- 13th Witness − բենդի լուսանկարիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|